Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հայտարարությունում:
Գերատեսչությունից նշում են, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:
ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը
ՀՀ ՊՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ...