ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողը մահացել է կայծակի հարվածից, Armenia Today-ին տեղեկացրին իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Զինծառայողի մահվան և դրա հանգամանքների մասին տեղեկությունը Armenia Today-ին հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Մահացածը ծառայում էր Գեղարքունիքի մարզի զորամասում։