Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։