Սահմանին հարաբերականորեն կայուն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտապնության փոխնարար Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սահմանին հարաբերականորեն կայուն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցի մասին հարցին՝ փոխանախարարը վստահեցրել է, որ ամեն ինչի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն։ «Որևէ տեղեկատվություն չենք թաքցնում, խուսանավում։ Պարբերաբար ամեն ինչի մասին կտեղեկացնենք»,- ասել է նա։
Սարգսյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե Հայաստանի համար ի՞նչ վտանգներ են ներկայացնում այս օրերին Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները։
Պատասխանելով Արցախի զինծառայողներին մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ցանկալի կլինի այստեղ զինծառայությունը շարունակեն, բայց այդ հարցով այս պահին հստակ որոշում չկա, քննարկումներ ու աշխատանքներ են ընթանում։
Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել էր, որ Փարիզը և Երևանը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրեր, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքայի այցով մեկնել էր Ֆրանսիա։