Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայերին։
«Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և հայերին։ Մեր մշտական և անփոփոխ աջակցությունը չի թուլանում»,- X-ում (նախկին Twitter) գրել է Սեբաստիեն Լըկորնյուն:
Հոկտեմբերի 23-ին Լեկորնուն և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել էին երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցություն։ Ավելի ուշ Reuters-ը հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Երևանն ու Փարիզը պայմանավորվել են նաև զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման շուրջ։