ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հանդիպմանը մի շարք ոլորտներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է նախարարությունը։