Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացրել Հունաստանի մայրաքաղաք Ատտիկայում՝ իրենց օպերատիվ պատրաստվածությունը բարելավելու նպատակով, X-ի միկրոբլոգում հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«Համատեղ դասընթացը, որը 2023 թվականի Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Համատեղ գործողությունների ծրագրի (JAP) մաս է, նպաստեց մասնակիցների միջև փոխըմբռնման և գիտելիքների փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործառնական կարողությունների ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցել են նաև Հունաստանի զինված ուժերը և երկրի գլխավոր շտաբի հատուկ գործողությունների հրամանատարության օպերատիվ խումբը։ Հայաստանի և Կիպրոսի զինվորականների հետ միասին նրանք իրականացրել են արագ արձագանքման մարտական կրակոցներ, դիպուկահար կրակոցներ, փակ տակտիկա և օպերատիվ պլանավորում։
Նախորդ հայ-կիպրական հատուկ նշանակության զորավարժությունները տեղի էին ունեցել 2022 թվականի նոյեմբերին։
Հուլիսի 5-ին Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը Կիպրոսում անվտանգության և համագործակցության հարցերով երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ստորագրել էին եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների ծրագիր։