Նոյեմբերի 18-ին վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: