Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն, հայտնում է ՀՀ ՊՆ-ը մամուլի ծառայությունը
Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։