2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն, ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ:
Վարչապետը հրապարակել է վերադարձած գորիների անունները՝
1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր
3. Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի
4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր
5. Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք
6. Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան
7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի
8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան
9. Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր
10. Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի
11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
12. Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք
13. Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ
14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի
15. Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ
16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան
18. Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք
19. Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան
20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան
21. Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան
22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի
24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի
25. Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան
26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ
27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք
28. Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան
29. Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր
30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի
31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ
32. Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի։
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։