Հայաստանի կառավարությունը 2024 թվականի հունվարի 23-ից ապրիլի 12-ը հայտարարել է պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։ Այս որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Որոշմամբ նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց: