Բացի Akash միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգից (SAM), Հայաստանը Հնդկաստանից կգնի Bharat Dynamics արտադրողի 15 AAD համակարգեր, հաղորդում է Indian Defense Research Wing կայքը։
Հրատարակության տվյալներով՝ գործարքը գնահատվում է 600 մլն դոլար, իսկ մատակարարումները նախատեսվում է իրականացնել առաջիկա 4-5 տարիների ընթացքում։ «Կառավարությունների միջև այս խոշոր համաձայնագիրը զգալի զարգացում է նշում Հնդկաստանի պաշտպանական արտահանման և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ոլորտում»,- ասվում է հրապարակման մեջ:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերն Akash համալիրի առաջին խմբաքանակը պատվիրել էին 2008 թվականին։ 2010 թվականին ՀՕՊ համակարգերի մատակարարման առաջին պատվերները տրվել էին Հնդկաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից։ 2023 թվականի հունվարին արդեն հաղորդվել էր հայկական կողմից հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերի հնարավոր գնման մասին։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։