ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանն ադրադարձել է զինված ուժերի մարտունակությանը, առաջիկա ծրագրերին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը վստահեցրել է, որ ընթացքի մեջ են մի շարք աշխատանքներ, ծրագրեր, և առաջիկայում կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի, ԶՈւ մարտունակության, ղեկավարման ունակությունների բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը։
Նիստի ավարտին 2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած զորամասերի հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, իսկ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։