ՀՀ ՊՆ-ն հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե իբր, մոտ մեկ շաբաթ առաջ, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև նախորդիվ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չի համապատասխանում իրականությանը»,- Armenia Today-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
ՊՆ խոսնակը հավելել է, որ հրադադարի խախտումների և առաջնագծում իրադրության վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը տարածում է պաշտոնական հաղորդագրություններ։
Այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր տարածել, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին։ ԶԼՄ-ն գրել էր, որ, բացի այդ, «շուրջ երկու ամիս առաջ նույնիսկ դիվերսիոն ներթափանցում է եղել»։