Ձնահյուսի հետևանքով մահածած զինծառայող Բենիամին Մանուչարյանը հունվարի 13-ին պետք է զորացրվեր, իր Facebook-յան էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Նա հայտնել է, որ զինծառայողը Մասիս համայնքի Այնթապ բնակավայրից էր։
Հունվարի 13-ին ՊՆ-ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բենիամին Մանուչարյանի հետ։ Հունվարի 14-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ ժամը 14։20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Ցղունի գյուղի տարածքում ձնահյուսի տակից ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 2003 թվականին ծնված զինծառայողի դին։ Նրա մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։