Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներն ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։