Արարատի մարզի Երևան-Երասխ ճանապարհին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող 29-ամյա Կարեն Գ.-ի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենան բախվել է Glovo ընկերության մոտոցիկլետին, որը վարել է 24-ամյա Արսեն Մ-ն, հայտնել է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, մոտոցիկլետի վարորդը տուժել է, նա հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն, Range Rover-ի վարորդի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Armenia Today-ին չի հաջողվել կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, խմբագիրները հարցում են ուղարկել գերատեսչություն։