Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունից մանրամասնում են, որ այցը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով:
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել էին ռազմական համագործակցության փաստաթղթեր և պայմանավորվել զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման մասին։ 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը երկրի իշխանություններին առաջարկել էր քննարկել Հայաստանին «CAESAR» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման հարցը։
Փետրվարի 21-ին Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել էր իր երկրի հանձնառությունը՝ զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում: