2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող է զոհվել, նշվում է կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման հաշվետվության նախագծում։
Ըստ կառավարության տվյալների՝ ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող:
Նաև նշում են, որ տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող:
Հաշվետու տարվա ընթացքում, ըստ նախագծի, ՀՀ ռազմական ոստիկանության կողմից իրականացվել է պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի շուրջ 8000 միջոցառում, բացահայտվել է շուրջ 600 դեպք, որից շուրջ 560-ը՝ հանցակազմ պարունակող:
ՀՀ ՊՆ-ն հրաժարվել էր Armenia Today-ին տրամադրել տեղեկատվություն 2013-2023 թվականներին մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մասին՝ վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» և «Պետական գաղտնիքի մասին» օրենքները։