Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: