ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը նաև միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։
Մարտի 6-ին Պապիկյանը և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին քննարկել էին պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: