Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե սահմանին զինվորն ի՞նչ իրավիճակում կարող է կրակել, ինչին ի պատասխան Պապիկյանը նշել է, որ ըստ հրամանի։ Նա վստահեցրել է, որ սահմանին ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։
«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ասել է ՊՆ ղեկավարը։
Հարցին՝ կա՞ որոշում, որ ՀՀ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ Պաշտպանության նախարարը պատասխանել է, որ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է և որ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։
Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել էր Տավուշի մարզի մի շարք գյուղերի հնարավոր փոխանցումն Ադրբեջանին՝ հայտնելով, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։