Մարտի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պատգամավորները 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը խստացնելու օրենսդրական նախագիծ են քննարկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Գործադիրն առաջարկում է վարժական հավաքից խուսափածներին թե՛ տույժի, թե՛ քրեական պատասխանատվության ենթարկել»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նախատեսում են վարժական հավաքից խուսափածներին 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկել։
2022-ից Հայաստանում պահեստազորի հավաքները 3-ամսյա համակարգից դարձել են 25-օրյա։