Հայաստանի կառավարությունը 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը հայտարարել է պահեստազորայինների համար նախատեսված վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է կառավարության մարտի 14-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները: Նախագծում չի նշված, թե քանի մարդ է ներգրավված հավաքներին։
Նախորդ հավաքները հայտարարվել էին ապրիլի 1-ից հունիսի 28-ը և անցկացվել հունվարի 23-ից ապրիլի 12-ը՝ 2838 քաղաքացու մասնակցությամբ։