ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերով աջակցելու հարցում, հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա մանրամասնել է, որ խոսքն էական աջակցության մասին է՝ շեշտելով, որ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին։
«Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ մենք առաջխաղացում ունենք այս ոլորտում մեր համագործակցության հարցում»,- ասել է դեսպանը։
Դեսպանը նաև բացատրել է, թե որն է Եվրամիության նպատակը Հայաստանում։ Նրա խոսքով՝ նոր գործընկերության օրակարգը ձևավորվում է երկու կողմերի ջանքերով։
«Մենք ունենք համատեղ արժեքներ, համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների և իրավունքների վրա, և ես հավատում եմ, որ միասին հստակ արդյունքների կհասնենք»,- ասել է Մարագոսը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն կդիտարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։
Մանրամասները՝ տեսանյութում։