Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի 2 գյուղի և Գեղարքունիքի Սոթք բնակավայրի հատվածում տեղեկայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի Խոզնավար, ժամը 22։45-00։48-ը՝ Արավուսի հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ։ Ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, կրակ են բացել Սոթքի հատվածում»,- հայտնել են ՊՆ-ից։
Միևնույն ժամանակ՝ ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությունը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ն, կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- հավելել են ՊՆ-ից։
Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին։ Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։