Ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ ապրիլի 7-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածն Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Չ-ն է։
ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։