ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած հաղորդագրությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է գերատեսչությունը։
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ներքին Խնձորեսկի հատվածում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահների միջև հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:
Ապրիլի 9-ին ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա ընթացքում երեք անգամ հերքել էր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հաղորդագրությունը: