Ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված հայաստանյան ընկերությունները ՀՀ ՊՆ-ից ստացել են 122 միլիարդ դրամի պատվեր (308 ԱՄՆ դոլար), ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունում ակնկալում են այդ ցուցանիշն է՛լ ավելի բարձրացնել։
«Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ այդ ցուցանիշը կհասնի 191 մլրդ դրամի (482 ԱՄՆ դոլար)։ ՊՆ-ից պատվերներ է ստացել 25 կազմակերպություն։ Մենք ակնկալում ենք, որ այս ցուցանիշը տարեվերջին կհասնի 29-ի»,- նշեց նա։
Ներկա պահի դրությամբ՝ կնքվել է 46 պայմանագիր՝ 3 տարվա հաշվարկով։ Այլ թվեր նախարարը չհնչեցրեց։