Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորը կորցրել է աջ ոտնաթաթը, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ հղում անելով Իջևանի բժշկական կենտրոնին։
Լրագրողի տեղեկություններով՝ նրան հետագա բուժման համար Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է, որ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանն է (ծնվ. 1980թ.)։
ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից Armenia today-ին հայտնել էին, որ ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Գերատեսչությունը նշել էր, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար։