ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրը:
«Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Լրագրողների հետ զրույցում պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի եղբայրը՝ Եղիշե Մախսուդյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ «2 դիրք արդեն հանձնվել է, Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են»։