ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) մահվան մասին։
«Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: