ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են իրականացվել, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով նախարարության Կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը, Խաչատուրյանի հրամանագրով, նշանակվել ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատվելով ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:
Գնդապետ Արամ Պողոսյանը նշանակվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատվելով ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Գնդապետ Գեղամ Փաշիկյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից՝ նշանակվելով ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ։ Գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատվելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից: