ԶՈւ հատուկ նշանակության ուժերը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժություն, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։
Նշվում է, որ զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈւ զինանոցը:
Զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը։