Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած Արամն ամուսնացել է, հայտնել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։
Խորանի առջև Արամը խոստացել է տեր և պաշտպան լինել հարսնացուին՝ Արևիկին:
«Ճիշտ նույնպես 2020-ի պատերազմից առաջ՝ զորակոչվելիս, երդվել էր տեր լինել իր երկրին: Երդումը կատարել էր, պատերազմի ժամանակ էլ զույգ ոտքերը նվիրել հայրենիքին»,- ասվում է տեսանյութում:
Հարսնացուն՝ Արևիկը, խոստացել է հնազանդ և պաշտպան լինել ամուսնուն․ մեր երկրի կամային և ուժեղ տղաներից մեկն է իրեն բաժին հասել։
Տեսանյութում ասված է, որ ընդամենը մի քանի օր առաջ է պրոթեզավորորղը վերջին շտկումներն արել, որ հարսանիքին ոտքերն ավելի ամուր խփի գետնին, հարսանեկան առաջին պարը կատարյալ լինի։
Մանրամասները՝ տեսանյութում։