ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ քննարկել է փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում։
2023-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում կողմերն ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Կիպրոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։
Մարտի 4-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը վերահաստատել էր իր երկրի պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին այնքան, որքան կարող են։