Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակել է սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր ՀՀ ԶՈւ-ի կողմից կրակ բացելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։