Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի՝ երկու օրվա ընթացքում արված 3-րդ ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Հունիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր ՀՀ ԶՈւ-ի կողմից կրակ բացելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։ Հունիսի 13-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի 2-րդ ապատեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակել է սահմանագոտու հարավարևմտյան հատվածում։