«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի՞ անձ է դիմել ՊՆ և վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Նշվում է, որ ՊՆ-ից ստացել են պատասխան, ըստ որի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետբյուջե 15 մլն դրամ է վճարել 27 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած 22 քաղաքացի։
«Նման կարգավիճակ ունեցող ևս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»,- գրում է օրաթերթը:
2023թ․ հոկտեմբերից շրջանառության մեջ է դրվել 27 տարին լրացած, բայց զինծառայության չանցածներին պատասխանատվությունից ազատելու նախագիծը, որի համաձայն 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ։ 6 ամիս ժամկետով ծառայելու ցանկության դեպքում կարող են վճարել 5 մլն դրամ, 1 ամիս ժամկետով՝ 10 մլն դրամ։ Նախագծով կարող են վճարել 15 մլն դրամ վճարել ու ընդհանրապես չծառայել։
Հունվարի 16-ին ԱԺ-ն ընդունել էր գումարի դիմաց 27 տարին լրացածներին ծառայությունից և պատժից ազատելու նախագիծը։ Տես թեմայի շուրջ Armenia Today-ի հարցումը քաղաքացիների շրջանում։