Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հունիսի 13-ին և 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն նույնաբովանդակ 3 հաղորդագրություն էր տարածել՝ հայկական կողմին մեղադրելով հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական կողմի 3 հաղորդագրությունները՝ հայտնելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։