ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ քննարկել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Պապիկյանը խոսել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:
Պապիկյանը Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Վիզլերը Հայաստան էր այցելել մայիսի 22-ին։ Երևանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա ընդգծել էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու պայման։