Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս մասին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստաթղթում նշվում է, որ նա ազատվելու է 2024 թվականի հուլիսի 1-ից։
Մեհրաբյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մայիսին։