ՔԿ-ն զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ ՔԿ-ի՝ զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ին մահացել է։
Դեպքի վայրում քննչական մարմինները հայտնաբերել են զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հայտնել է գերատեսչությունը։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։