Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում տարածված փաստաթղթում նշվում է, որ նա որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։
Տավարածյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին: