Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են նախարարությունների միջև 2024թ. համագործակցության պլանը, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին։ Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել Պապիկյանի և Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, տեղեկացրել է ՊՆ-ն։
Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: