ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 19-ին Եղվարդի մոտակայքում ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների անունները։
«Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը»,- հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հուլիսի 19-ին Կոտայքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ուսումնամարզական ինքնաթիռ էր կործանվել։ ՊՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ զոհվել են ինքնաթիռի օդաչուները։ ՆԳՆ-ից ավելի ուշ հայտնել էին, որ ճշտված տվյալներով՝ ինքնաթիռը Յակ-52 է։ ՔԿ-ն վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։