Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա զոհ, հայտնում է shamshyan.com-ը
Ըստ կայքի՝ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ ժամը 19:00-ի սահմաններում Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:
«Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»,- հայտնում է աղբյուրը:
Կայքը նաև հայտնել է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են հանգամանքներն ու մահացածի ինքնությունը: