Դեպքը տեղի է ունեցել հրաձգարանի հարևան տարածքում, մահացածը քաղաքացիական անձ է, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում պայթյունի մասին մամուլում տարածված տեղեկությունը։
«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»,- ասվում է ՊՆ պարզաբանման մեջ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով մահացել է 64-ամյա քաղաքացի։ Գերատեսչությունը հավելել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 19:00-ի սահմաններում Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա զոհ։