Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հուլիսի 20-ին՝ ժամը 22։10-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են ՊՆ-ում։