Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը, հայտնում է Indian Defense Research Wing-ը՝ հղում անելով Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալները։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստանի սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է 600 միլիոն դոլարի։
Նշվում է նաև, որ սպառազինությունների գնման կտրուկ աճը կապված է առաջին հերթին Հայաստանին սպառազինության առաջադեմ համակարգերի մատակարարման հետ, ինչպիսիք են Pinaka Multi-barrel Rocket launcher (MBRL) և «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերը։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենք գնելու պայմանագիր էր կնքել։ Հնդկաստանը 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը Հայաստանին էր մատակարարել 2023 թվականի օգոստոսին։
Հնդկական պաշտպանական հետազոտական թևը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Երևանը մտադիր է գնել 15 AAD համակարգեր Հնդկաստանից Bharat Dynamics արտադրող ընկերությունից:
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանը և Ֆրանսիան անվանել էր Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը զենքի մատակարարման ոլորտում։ The Economic Times-ը ապրիլին գրել էր Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու Հնդկաստանի ծրագրերի մասին: